Ավստրիան հերքել է գազի դիմաց ռուբլով վճարելու մասին տեղեկությունը

Մանրամասներ
ա

Ավստրիան կշարունակի Ռուսաստանից գազի մատակարարման համար վճարել եվրոյով: Ավստրիան խստորեն պահպանում է ԵՄ-ի համատեղ համաձայնեցված պատժամիջոցները, Թվիթերում գրել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը:

Ավելի վաղ Ինտերֆաքսը, հղում անելով ավստրիական ԶԼՄ-ներին, հայտնել էր, որ Նեհամերը համաձայնել է ռուսական կողմի պահանջով Գազպրոմին գազի դիմաց վճարել ռուբլով։