Ընդդիմությունը նայում է 2018-ի մարտ-ապրիլ ամիսների տեսանյութերն ու փորձում է կրկնել, մտածելով, որ հեղափոխությունը տեխնիկայի հարց է. Արմեն Գրիգորյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ընդդիմությունը երկու տարի է նույն մեղադրանքներն է կրկնում։

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Պետրոս Ղազարյանին` թե ընդդիմությունը գտել է իշխանությանը հեռացնելու մեխանիզմը

«Ես նույնիսկ տեսնում եմ, որ 2018֊ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածի բոլոր տեսանյութերն են նայում և փորձում են կրկնել, մտածելով, որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը տեխնիկայի հարց է, բայց ես կհիասթափեցնեմ իրենց. ասեմ, որ հեղափոխությունը երբեք տեխնիկայի հարց չէ, և եթե տեխնիկայի հարց է, ապա  աշխարհում ավելի շատ հեղափոխություններ տեղի կունենային»,֊ասաց Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա` ընդհանրապես, հեղափոխությունները նաև կոնտեքս ունեն։

Դիտարկմանը,թե ընդդիմությունը գտել է կոնտեքստը` իշխանությունը ծախում են Արցախը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Դա էլ ներկայացնում են չորս տարի է, և այդ ընթացքում երկու ընտրություն է տեղի ունեցել, և հանրությունը վերաբերմունք է ցուցաբերել»։