Դանիայի վարչապետը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա

Մանրամասներ
ա

Դանիայի վարչապետը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա Կիեւ այցի ժամանակ, որտեղ նա եւ իր իսպանացի գործընկեր Պեդրո Սանչեսը հանդիպել են նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մենք մտադիր ենք ավելի շատ զենք հասցնել Ուկրաինա, քանի որ դա է ամենաանհրաժեշտը»,- ասել է Ֆրեդերիկսենը դանիական TV2 հեռուստաալիքին՝ զինված զինվորներով քաղաքով քայլելիս:

Ֆրեդերիկսենի գրասենյակում հայտարարել են, որ Զելենսկու հետ բանակցությունները կկենտրոնանան ուկրաինացիներին հետագա աջակցության եւ «ռազմական հանցագործությունների եւ մարդու իրավունքների ոտնահարման» համար քրեական հետապնդման թեմայի վրա։