Ֆրանսիային պետք չէ ռուսական գազ․ Մակրոն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը ռուսական գազի կարիք չունի:

France 5 հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ Ֆրանսիան մտադիր է առաջ մղել ռուսական գազի դեմ պատժամիջոցները, քանի որ իրենց դա պետք չէ։

Միաժամանակ նա մատնանշել է, որ «ընդհանուր առմամբ Եվրոպան կախված է ռուսական գազից»։ Մակրոնը նաև հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության այլ հանածո էներգետիկ ռեսուրսների դեմ պատժամիջոցների կիրառման օգտին։