ԱՄՆ-ն պատժելու է նրանց, ովքեր կօգնեն Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները. Այդ երկրները կդառնան մեր թիրախը

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ը մտադիր է կիրառել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի նոր միջոցների։ Դրանք կհայտարարվեն «մոտակա մեկ-երկու շաբաթվա ընթացքում»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է Reuters-ը։

«Կարծում եմ, որ մոտակա մեկ-երկու շաբաթվա ընթացքում մենք տեղեկատվություն կստանանք այն երկրների և կազմակերպությունների մասին, ովքեր փորձում են օգնել Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, ընդ որում՝ և Ռուսաստանի Դաշնության ներսում, և դրանից դուրս: Եվ նրանք կդառնան մեր թիրախը», ասել է Սալիվանը: