Սպիտակ տունը մտադիր չէ ռուսաստանցի գործարարներին վերադարձնել սառեցված ակտիվները

Մանրամասներ
ա

ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ ռուսաստանցի գործարարներին վերադարձնել նրանց ակտիվները, որոնք կալանվել են պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, տեղեկացնում է kommersant.ru-ն։

«Մեր նպատակը դրանք վերադարձնելը չէ: Մեր նպատակն է օգտագործել դրանք ավելի լավ, քան վերադարձնելը»,- ասել է Սալիվանը Տնտեսական ակումբում ելույթի ժամանակ:

Այսպիսով, Սպիտակ տան ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է Ռուսաստանի Դաշնության օլիգարխներին վերադարձնել իրենց ակտիվները, օրինակ՝ զբոսանավերը։

Սալիվանը հրաժարվել է հայտնել վարչակազմի պլանավորման մանրամասները՝ վկայակոչելով Սպիտակ տանը այդ հարցի շուրջ ընթացող քննարկումները:

Արևմտյան երկրները, ի պատասխան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության, սկսել են նոր պատժամիջոցներ սահմանել։ Դրանց տակ են ընկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Ի թիվս այլ բաների, պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում: