Պատերազմը Շուշիի համար է եղել․ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել

Մանրամասները՝ տեսանյութում

Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք:

Պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում են՝ կանգնեցնեիք, կանխեի պատերազմը, մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու, կանխելու մասին:

Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել: Հնարավոր չէր ուղղակի:

Այն տղաները, որ ընկել են, կանգնել են հենց այս իրվունքի համար, կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար: Այն, ինչ ես խոսում եմ՝ Ղարաբաղը չհանձնելու մասին է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մեղադրանքներին, թե այս իշխանությունը հանձնել է կամ ուզում է հանցնել Արցախը: