44-օրյա պատերազմից հետո 208 հոգու գտնվելու վայրն անհայտ է. Նիկոլ Փաշինան

Մանրամասներ

1

Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը: Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը: Այս մասին Կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը:

«Հիշեցնեմ, որ Արցախյան երկու պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք՝ 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 777 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ բրյուսելյան հանդիպմանը երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը, կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից:

«Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը և պիտի առավելագույնը անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Կրկնում եմ՝ ցավոք, դա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պիտի հետևողականորեն իրագործենք»,- նշել է նա: