Գերմանիան մտադիր է արտաքսել մինչև 100 ռուս դիվանագետի․ լրատվամիջոցներ

Մանրամասներ

1

Գերմանիայի իշխանությունները մտադիր են արտաքսել երկրից ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, որոնք կասկածվում են ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ գերմանական Bild թերթին հղումով։

Ինչպես հաղորդում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, դիվանագետներին Գերմանիայից արտաքսելու որոշումը կկայացվի այս շաբաթվա ընթացքում։

Պարբերականի տվյալերով՝ կանցլեր Օլաֆ Շոլցն առայժմ չի հրահանգել ուսումնասիրել այս խնդիրը։ Հաղորդվում է, որ խոսքը «զգալի թվով» ռուս դիվանագետների մասին է․ կարող է վտարվել ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների մինչև 100 աշխատակից։