«Ցանկանում եմ՝ իմանաք, որ ես իռլանդացի եմ, բայց հիմար չեմ». Բայդեն

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով սուրբ Պատրիկի օրվա (օրը հիշատակում է սուրբ Պատրիկին և քրիստոնեության մուտքը Իռլանդիա) կապակցությամբ Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը, անդրադարձ է կատարել իր իռլանդական արմատներին:

Ինչպես գրում է irishmirror.ie կայքը, Բայդենը, որի նախապապերից մեկն իռլանդացի է, իր խոսքում ասել է, որ թեև իռլանդացի է, բայց հիմար չէ: Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ նախագահի թույլ տված արտահայտությունն անհաջող է՝ հատկապես իռլանդացիների համար նման կարևոր օրվա համատեքստում:

«Ցանկանում եմ՝ իմանաք, որ ես իռլանդացի եմ, բայց հիմար չեմ»,-ասել է նա հավաքվածներին ու ծիծաղել: