Ղազախստանում ձերբակալվել է Նազարբաևի քրոջորդին

Մանրամասներ
ա

Ղազախստանի իրավապահ մարմինները երկու ամսով ձերբակալել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քրոջորդուն՝ Կայրաթ Սաթիբալդյուլիին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Նուր Սուլթան քաղաքի մասնագիտացված միջշրջանային քննչական դատարանի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 13-ին Ղազախստանի հակակոռուպցիոն ծառայությունը Սաթիբալդյուլիին ձերբակալել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Ղազախտելեկոմ» ԲԲԸ-ի միջոցների յուրացման կասկածանքով։ Գործակալության տվյալներով՝ ստուգվում է Սաթիբալդյուլիի մասնակցությունը պետության անվտանգությունը խաթարող այլ հանցագործություններին։

Կայրաթ Սաթիբալդյուլին ծնվել է 1970 թ.: Տարիների ընթացքում նա պաշտոններ է զբաղեցրել Ազգային անվտանգության կոմիտեում, իշխող Նուր Օթան կուսակցությունում (այժմ՝ «Ամանաթ» կուսակցություն) և զբաղվել է բիզնեսով։