Ղազախստանի նախագահը չեղարկել է արտակարգ դրությունը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ղազախստանի Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթիի, Աթիրաուսկի, Ժամբիլի, Կըզըլորդինի ու Մանգիստաուսկի մարզերում հունվարի 19-ի կեսգիշերից դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը: Տեղեկությունը Ֆեյսբուքում հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վաղաժամկետ չեղյալ էր հայտարարել արտակարգ դրությունը մյուս տարածաշրջաններում:

Ուալիի խոսքով ՝ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի։