Միացյալ Նահանգներն այլևս չի կարող համաշխարհային ժանդարմի դերում լինել

Անարդար է, որ ամբողջ բեռը մեր ուսերին լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող համաշխարհային ժանդարմի դերում լինել, գրում է NBC News-ը:  

«ԱՄՆ-ն այլևս չի կարող համաշխարհային ժանդարմ լինել: Անարդար է, որ ամբողջ բեռը մեր ուսերին լինի: Մենք տարածված ենք ամբողջ աշխարհով, ռազմական ներկայություն ունենք այնպիսի երկրներում, որոնց մասին մարդկանց մեծամասնությունն անգամ չի լսել: Անկեղծ ասած`դա ծիծաղելի է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: 

Նախագահը տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ չհայտարարված այցով գտնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից արևմուտք տեղակայված Աին ալ Ասադ ավիաբազայում և մոտ 20 րոպե զրուցել ամերիկացի զինծառայողների հետ: Թրամփը նաև հանդիպել է Իրաքում ԱՄՆ դեսպանին: