Վատ չէր լինի, որ Ղազախստանը առաջարկեր միանալ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության միությանը

Մանրամասներ

1

Պետք է հրավիրել Ղազախստանին՝ միանալու Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միությանը։ Այս մասին խոսել է բելառուս քաղաքագետ, «Ժողովրդավարական ուժերի կլոր սեղան» (KSDS) տեղեկատվական-վերլուծական ինստիտուտի ղեկավար Յուրի Վոսկրեսենսկին՝ «Գլավնի․ Տուր»-ի եթերում, - փոխանցում է «Ռիա Նովոստին»։

«Եվ վատ չէր լինի, որ Ղազախստանը առաջարկեր միանալ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության միությանը: Հաշվի առնելով այն, ինչին  հիմա Տոկաևը կբախվի թե արտաքին, թե ներքին ճնշման արդյունքում: Հրաշալի կլինի, եթե Բելառուսի կամ ՌԴ նախագահը հրավիրեն Ղազախստանին պաշտոնապես միանալ մեր միությանը»,- ասել է Վոսկրեսենսկին ։