ԱՄՆ-ը պահանջել է Իսրայելից չհարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա

Մանրամասներ

ա

ԱՄՆ պաշտոնյաները Իսրայելից պահանջել են նոյեմբերի 29-ին Վիեննայում բանակցությունների վերսկսման նախօրեին ձեռնպահ մնալ իրանական միջուկային օբյեկտների վրա նոր հարձակումներից, հայտնել է New York Times-ը։

Բացի այդ, ամերիկացի պաշտոնյաներն իրենց իսրայելցի գործընկերներին հայտնել են, որ անհնար է կիբերզենք օգտագործել Իրանի միջուկային ծրագիրը դանդաղեցնելու համար, ինչպես դա արեցին ԱՄՆ-ը եւ Իսրայելը 2009-2010 թվականներին համատեղ գործողությամբ՝ օգտագործելով STUXNET համակարգչային վիրուսը: Իսրայելցի պաշտոնյաները մերժել են այս խնդրանքը եւ «վճռականորեն հաստատել են Երուսաղեմի՝ անհրաժեշտության դեպքում Թեհրանի դեմ գործելու իրավունքը»։

Հրապարակման համաձայն՝ «ամերիկացի պաշտոնյաները զգուշացրել են իսրայելցի գործընկերներին, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա կրկնվող հարձակումները կարող են տակտիկապես բավարար լինել, արդյունքում, սակայն, հակաարդյունավետ դուրս գալ»:

Իսրայելի պաշտոնյաները հասկացրել են, որ մտադիր չեն հրաժարվել իրենց մտադրություններից՝ մի կողմ դնելով զգուշացումները, որ այս կերպ նրանք կարող են միայն արագացնել ծրագրի վերականգնումը: