Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները գնում էին Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելուն, Թուրքիան նրանց առջև կրկին դնում է Բաթումի պայմանագիրը

Մանրամասներ

1

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները գնում էին Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելուն, Թուրքիան նրանց առջև կրկին դնում է Բաթումի պայմանագիրը, որը նշանակում է՝ ոչ միայն Ղարաբաղի հարց, այլև՝ Հայաստանի հարց, այսինքն՝ 12 հազար քմ տարածք։

Այսօր մարդիկ չեն գիտակցում, որ իրենց իրականացրած քայլերի վերջը սա է։ Դրա համար էլ ինչ-որ բաներ են ասում, թե՝ տեսեք, միջազգային հանրությունն է որոշողը, և ժողովրդին բերում-կանգնեցնում են այնպիսի փաստի առաջ, որ չիմանան, թե ինչ անեն։ Եթե նույնիսկ միջազգային հանրությունն անբարենպաստ որոշում ընդունի մեզ համար, մենք ունենք Գարեգին Նժդեհի փորձը։ Ժողովրդին մոբիլիզացնելու, կազմակերպելու խնդիր կա։

Պետք է ժողովրդին հասկացնել, որ այսքան ժամանակ մեր դիվանագիտությունը ոչնչով չի զբաղվել, և այժմ այդ հարցը պետք է լուծվի զենքի ուժով։ Իմ մոտեցումը սա է, մշտապես Արցախի հարցի և առհասարակ մեր հարցերի լուծումը՝ սկսած Հայոց ցեղասպանությունից, միշտ տեսել եմ իրական ուժով։

Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյան

Ավելին՝ սկզբնաղբյուրում