Իրանն է որոշելու` ստեղ ով, երբ ու ում վրա կկրակի. Ինքնուրույն Մոսկվան արդեն էլ ոչինչ չի կարող անել. Արթուր Դանիելյան

Մանրամասներ

ա

Հայաստանում ստեղծված իրավիճակը կրում է լիովին տեղեկատվական բնույթ, և այս ամենից հնարավոր կլիներ խուսափել, եթե չորրորդ իշխանությունն իր գործն աներ: Խոսքը ոչ միայն լրագրողների մասին է, այլ և՝ առհասարակ քաղաքացիական ակտիվ շերտի:

Մի քանի ամիս առաջ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մեր զինված ուժերին հրահանգված է կրակ չբացել ադրբեջանցիների ուղղությամբ, քանի որ այդ մասին մեզ ՀԱՊԿ-ն է խնդրել: Բնական է` Հայաստանում ՀԱՊԿ-ի շահերը սպասարկող թայֆը սկսեց պնդել, որ դա սուտ է, իսկ բուն ՀԱՊԿ-ը հրաժարվում էր մեկնաբանություն տալ մեր լրագրողներին, բայց նույնիսկ այս մասին մեր լրագրողները չգրեցին, իսկ քաղակտվիսիտները չպահանջեցին լուսաբանել:

Երեկ տեղի ունեցածը սրա տրամաբանական շարունակություն էր: Օգտվելով չկրակելու հրահանգից` Ադրբեջանը անընդհատ առաջ է գալիս: Փաշինյանն էլ, օգտվելով Իրանի ու արևմուտքի աջակցությունից, որոշեց վերջ տալ այդ անարգել առաջընթացին ու հրահանգեց պատասխան կրակ բացել: Սա իհարկե տեղի ունեցավ միայն, երբ Շույգույի լյուբիմչիկ Կարապետյան Արշակին հեռացրեցին ՊՆ-ից:

Սրացման օրը սկսվեցին, բոլորիս կողմից արդեն սիրված, ոռաթերթի ավանդական մուտիլովկեքով: Նախորդ օրը նրանք պնդում էին, որ Արշակ Կարապետյանին հեռացրել են նահանջի հրաման, իբր թե, չկատարելու համար, իսկ հիմա արդեն ասում են, որ սրացումը հետևանք է այն բանի, որ Փաշինյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա Ալիևի հետ հանդիպման, իսկ հրաժարվեց նա, իբր թե, հանրային ճնշման պատճառով ու մի տեսակ անտեսված է մնում այն փաստը, որ հենց Փաշինյանն է արտահոսել հանդիպման փաստը: Մինչդեռ հանրային ճնշում կոչեցյալը «Գուբեռնիա» դաշինքի ճղճիմ հանրահավաքն էր, որը պադյեզդի լուսավորության հարց չէր կարող լուծել, ուր մնաց միջանցքի տրամադրումը խափաներ:

Ոռաթերթի մուտկեքին հետո միացած իրենց կրտսեր գործընկերները, նախ պնդելով, որ Փաշինյանն իբր թե հրաժարվել է 102 բազայի օգնությունից` հետո էլ պնդելով, որ հրադադարը նվաճվել է միջանցք տրամադրելու շնորհիվ: Արանքում Պուտինը սկզբից զանգեց Իրանի նախագահին, հետո խոսեց Փաշինյանի հետ ու քիչ անց կրակը դադարեցվեց: Ռուս քարոզիչները սկսեցին պնդել, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել օգնություն ստանալու համար, թեպետ պետական ՏԱՍՍ գործակալությունը պդնել էր, որ դիմել է, հետո հերքել էր սեփական պնդումը, ինչը նշանակում է, որ ըստ ամենայնի իրոք դիմել էինք, բայց մեզ խնդրեցին չդիմենք` երաշխավորելով, որ հարցն այլ կերպ կլուծվի:

Փաստն էլ այս ամենի մեջ այն է, որ Ռուսաստանը սեփական անհեռատես ու հաճախ՝ հիմար քայլերի պատճառով հայտնվել է անելանելի մի իրավիճակում, երբ դատապարտված է լքել Կովկասը բոլոր կողմերի անեծքների ներքո, քանի որ բախումները հիմնովին բացառելու մեխանիզմ չունի, բայց դա անելու պարտավորություն ունի: Ընդ որում՝ իրավիճակը սթափ գնահատելու ու ելքեր փնտրելու փոխարեն, սեփական դեմքը փրկելու գործում նրանք ապավինում են հիմար քարոզիչների կեղծիքներին, որոնք գնալով ավելի ու ավելի ակներև են դառնում:

Հ.Գ. Պուտինի հետ զրույցից հետո Ռայիսին ռելիզ է տարածել, որտեղ ասվում է, որ տարածաշրջանի պետական սահմանները պետք է անխախտելի լինեն: Դրանից առաջ Իրանի ԱԳՆ-ն պնդել է, որ ի հեճուկս օտար ուժերի, Թեհրանի եղբայրական հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ նույնպես անխախտելի են: Սա ըստ էության նշանակում է, որ Իրանն է որոշելու ստեղ` ով, երբ ու ում վրա կկրակի, ու որ Մոսկվան պիտի որոշի` ում հետ է Կովկասում աշխատելու` Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի: Ինքնուրույն Մոսկվան արդեն էլ ոչինչ չի կարող անել:

Արթուր Դանիելյան