Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ

Մանրամասներ

ա

Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը կմասնակցի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։