Մոսկվայի հետ երկխոսությունն Իրանի նոր կառավարության առաջնահերթություններից է. Թեհրան

Մանրամասներ

ա

Թեհրանում հայտարարել են, որ Մոսկվայի հետ երկխոսությունն Իրանի նոր կառավարության առաջնահերթություններից է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախարարը նշել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաեւ իր այցը Մոսկվա ցույց են տալիս, որ երկու երկրների հարաբերությունները «շատ սերտ եւ արտոնյալ են»: «Մենք պետք է ջանքեր գործադրենք նոր մարտահրավերները հաղթահարելու եւ մեր երկկողմ հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար»,-նշել է Աբդոլլահիյանը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը մատնանշել է «միջազգային եւ տարածաշրջանային օրակարգում փոխգործակցության լավ փորձը»:

«Մենք ունենք շատ բազմազան երկկողմ համագործակցություն: Այսօր մենք ավելի շատ կխոսենք այն մասին, թե ինչպես զարգացնել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում»,-հավելել է նա։

Նրա խոսքով՝ իր ռուս գործընկերոջ հետ ընթացիկ բանակցությունները բացում են «շատ լավ հնարավորություն` քննարկելու տարածաշրջանային օրակարգը»: «Ես նկատի ունեմ Հարավային Կովկասը, Աֆղանստանը, ինչպես նաեւ Եմենը»,-ընդգծել է նա։