Հուսով ենք, որ Ռուսաստանն իր հստակ դիրքորոշումը կարտահայտի տարածաշրջանի երկրների պետական սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։
Այս մասին այսօր Մոսկվա ժամանելուն պես օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։
Բացի այդ, նա հավելել է.«Ակնկալվում է, որ ՌԴ-ն զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայության և սիոնիստական ռեժիմի շարժումների նկատմամբ, ինչը դեմ է խաղաղությանը և անվտանգությանը: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում, մենք լուրջ բանակցություններ կունենանք»:
Հիշեցնենք, որ ուղևորությունը կատարվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական հրավերով: Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության, Ամիր Աբդոլլահիանը և Լավրովը պետք է քննարկեն տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները:
0Comments