Զատուլինի դեմ քրեական գործ կհարուցվի պետական ​​դավաճանության հոդվածով․ BRIEF

Մանրամասներ

«Սպասվում է, որ առաջիկա օրերին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դեմ քրեական գործ կհարուցվի պետական ​​դավաճանության հոդվածով։ Պատճառը նրա հայտարարություններն են, թե Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ չի հասել իր նպատակներին։ Բացի այդ, նա 8 տարի դիմադրել է Դոնբասի անկախությանը»,– այս մասին, lurer.com-ի փոխանցմամբ, գրել է BRIEF տելեգրամյան ալիքը։

«Ասում են՝ նախագահի աշխատակազմն ու «Եդինայա Ռոսիա»-ն արդեն որոշում են կայացրել նրա վերաբերյալ՝ նա կզրկվի մանդատից և հրապարակավ կդատապարտվի։ Գործով զբաղվելու է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը»,– գրում է ալիքը։

Զատուլինը ու «Եդինայա Ռոսիա»-ն դեռ պաշտոնապես չեն արձագանքել այս տեղեկություններին։