Ամոթալի իրավիճակ․ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի եռագույնը գլխիվայր է տեղադրված

Մանրամասներ

Ինչպես հայտնի է, Դուշանբեում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը։

Այս պահի դրությամբ առկա տեղեկատվության համաձայն, կառույցի անդամ պետությունների ղեկավարները հաստատել են կառույցի օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերին ժամանակակակից սպառազինություններ տրամադրելու պլանը։

Կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, հստակեցվել է Կենտրոնական Ասիայում օպերատիվ արձագանքման ուժերի տեղակայման պլանը, ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական քննչական ծառայության, ռազմական դատարանների եւ ռազմական դատախազության ստեղծում, բացի այդ, կազմակերպության անդամ պետությունների առաջնորդները երեք տարով երկարացրել են ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Սիդորովի լիազորությունները։

ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կկայանա այս տարվա չորրորդ եռամսյակում՝ Երեւանում։

Ամոթալի իրավիճակ․ Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի եռագույնը գլխիվայր է տեղադրված։

1