Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Մանրամասներ

ա

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի ներկայացրած հայցն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ: Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը: 

Երրորդ նախագահը հայց է ներկայացրել նաեւ ԱԺ աշխատակազմի դեմ` պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։

Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:

Դատավարության մեկնարկի օրը նշանակված չէ։