Կամ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կամ էլ ասեք՝ չենք կարողանում, որ մենք էլ դիմենք միջազգային հանրությանը

Մանրամասներ

1

Կամ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կամ էլ ասեք՝ չենք կարողանում, որ մենք էլ դիմենք միջազգային հանրությանը: Մեզ կառավարությունում ասացին, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում կընդունեն, բայց մենք հույս չունենք էդ հանդիպումից, էլի մեր գլուխը սվաղելու են: Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը։

Նշենք՝ նրանք՝ հիմնականում հադրութցիներ, հերթական բողոքի ակցիան են իրականացնում, բարձրաձայնում իրենց սոցիալական ծանր վիճակի մասին, բնակարանի հարց բարձրացնում։

«Մենք կարող ենք դիմել ՄԱԿ-ի գրասենյակ կամ, ասենք, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանատներ: Այսօրվա համար կոնկրետ գործողություն չենք նախատեսել, եթե գտնում եք, որ ինչ-որ բան կարելի է նախատեսել, ասեք, ես ձեզ հետ համաձայն կլինեմ։ Բայց ես խոստանում եմ , որ  հաջորդ անգամ արդեն կոնկրետ գործողությունների ենք դիմելու», - ասաց նա։

«Եթե աջակցություն չստացանք, ստիպված ենք լինելու դիմել օտարերկրյա դեսպանատներին՝ ապաստարան ստանալու հայցով»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Հիշեցնենք՝ հադրութցիները առաջնահերթ պահանջում են իրենց բնակարաններով ապահովել, ասում են՝ Արցախ չեն վերադառնա, այնտեղ արդեն հարազատ շատ մարդկանց մահ են տեսել, բացի այդ՝ իրենց անվտանգությունն ապահոված չեն համարում։