Արամ Առաջինը Փաշինյանին կոչ է անում «ոչ» ասել

Մանրամասներ

1

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա -ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Դրանում նա ուշադրություն է հրավիրում որոշ կարևոր կետերի վրա:

«Մեր հավաքական հանձնառությունը Արցախի անկախության նկատմամբ հարկ է պահել ամուր: Արցախի անկախության միջազգային ճանաչումը ո՛չ միայն Հայաստանի իշխանության առաջնահերթ հարցերից մեկը պետք է դառնա, այլ նաեւ Սփիւռքի․․․ Հայաստանի համար վտանգավոր զարգացումներով հղի շրջանի պարզած ներկա իրավիճակը նաև պահանջում է «Ո՛չ» ասելու  վճռակամություն: Արդարեւ, պատմության ընթացքում մեծ կայսրությունների շահերի խաչմերուկին կռվախնձոր դարձած Հայաստանը իր գոյությունը պահեց, թեկուզ երբեմն վիրավոր,  «Ո՛չ» ասելու իր հավաքական քաջությամբ․․․ Նաեւ անհրաժեշտ է, որ կարողանանք մեր ռազմավարական բարեկամների ու գործընկերների ծիրը ընդլայնել», – նշված է կաթողիկոսի ուղերձում:

Սա շատ կարեւոր ուղերձ է: Անիմաստ գզվռտոցներում խրված հայ «պետական ​​երևելիները» խոսում են ամեն ինչի մասին, բայց ոչ ազգի ու պետության համար հրատապ խնդիրների: Արցախի անկախությունը կամ վերամիավորումը ճանաչելու փոխարեն նրանք խոսում են «խաղաղության պայմանագրի եւ սահմանազատման», այսինքն ՝ Արցախի օտարման մասին: 1920 թվականին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին վերադարձի պահանջների փոխարեն նրանք խոսում են «միջանցքների» մասին:

Հայկական «իսթեբլիշմենթը» չի գիտակցում իր իրավունքները, նույնիսկ այն պայմաններում, երբ ռուս-թուրքական տանդեմը «կախված» է Հայաստանի ստորագրությունից: Պուտինն ու Ալիևը համառորեն Հայաստանին «համոզում» են ստորագրել, քանի որ այս ստորագրությունից է կախված նրանց լեգիտիմությունը:

Արամ Առաջինը կոչ է անում «ոչ» ասել:

Սկզբնաղբյուր