Էրդողանը Թուրքիայում ցեղասպանությունների ուսումնասիրման ինստիտուտ է հիմնադրում

Իրավիճակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում ցեղասպանությունների հետազոտական ինստիտուտ ստեղծելու մասին: Ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանին կից և կոչվելու է «Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների միջազգային ինստիտուտ»:

Էրդողանի կողմից հուլիսի 14-ին ստորագրված որոշումը տեղադրված է պաշտոնական որոշումների ու կարգադրությունների հրապարակման Resmi Gazete կայքում: