«Խրատի՛ր որդուդ, որպեսզի այդպես բարի հույս լինի քեզ համար…»

Մանրամասներ

ա

Բոլոր ժամանակներում մարդկության ամենամեծ մեղքը թերևս հարստանալու տենչն է, որ առաջին հերթին մեզ հեռացնում է Աստծուց: Ու ցավոք, այս հոգեբանությամբ երբեմն դաստիարակում ենք նաև մեր երեխաներին՝ չգիտակցելով, որ պետք է փորձենք նրանց մեջ սերմանել բարեպաշտություն, իմաստնություն և առաքինություն։ Ու միայն այդ դեպքում Աստված կօգնի ու կազատի մեր երեխաներին չարիքներից: Այսպես պիտի վարվենք, որպեսզի վաղը չզղջանք, այլ վստահ քայլենք դեպի եկեղեցի, դեպի քրիստոնեություն: 

Քրիստոս ասում է. «Թո՛ւյ լտվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19:14):

Երբ խոսում ենք քրիստոնեական դաստիարակության մասին, ապա պետք է հասկանանք, որ երեխային մանուկ հասակից պետք է սովորեցնել՝ ինչ է բարությունը, կարեկցելու և օգնելու կարողությունը: Շատ հաճախ ծնողները և ուսուցիչները ասում են՝ երեխա է, կմեծանա՝ կսովորի, երեխա է, չարություն էլ կանի, կանցնի: Ճշմարտությունն այն է, որ մեծերն Աստծո առաջ պատասխանատվություն են կրում իրենց երեխաների համար, ուստի դեռ մանուկ հասակից պարտավոր ենք նրանց ընտելացնել բարեպաշտության և առաքինությունների:

Ցավոք, շատ հաճախ ծնողները երեխաներին հեռու են պահում եկեղեցուց: Որպես օրինակ՝ ծնողները նախ պետք է իրենց կյանքը լցնեն հոգևոր արժեքներով, որպեսզի երեխաները ևս հաղորդակից լինեն դրան: Աստված մեր կյանքում պետք է ունենա ոչ թե վերջին, այլ առաջնային տեղ: Եթե մենք երեխաներին ամեն օր տալիս ենք նյութական սնունդ, ապա պարտավոր ենք ապահովել նրանց համար ամենակարևորը՝ հոգևոր սնունդը։ Շատ կարևոր է, որ ծնողները փոքր հասակից երեխային ուղղորդեն դեպի քրիստոնեություն և հեռու պահեն աղանդավորական շարժումներից: 

Ի վերջո քրիստոնյա ընտանիքի օրինակը այն է, որը հոգ է տանում, որ երեխան, Աստծուն մոտենալով, լավ հոգի և բարի կամք ունենա, որ երեխան մեծանա որպես Քրիստոսի եկեղեցու անդամ և իր հոգու մեջ ունենա «Քրիստոսի հարազատ պատկերը»:

qahana.am