Պատմական շանս ունենք․ Հիմա Խորհրդային կայսրության վերջնական փլուզման փուլն է, որի հետ անէանալու են եռակողմ փաթեթն ու Ալիեւը

Նման շանսեր լինում են մեծ փոփոխությունների շրջանում

1

Մոսկվայից վերադառնալով, որտեղ Պուտինի հետ քննարկել էր սուր եւ բարդ հարցերով որոշումների կարիքը, Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան այցելել է Պարեկային նոր ծառայության գունդ։ Փաշինյանը հայտարարել է, որ դա կարեւորագույն բարեփոխում է օրենքի եւ իրավունքի դիկտատուրա հաստատելու ճանապարհին։

Այս ընթացքում Բաքվի զլմ-ները հրապարակել են Ալիեւի նկարը Շուշիից, Փանահ խանի պալատից։ Այսպես կոչված «ադրբեջանում» այդպես էլ չեն հանգստանում «հաղթանակից», միեւնույն ժամանակ այդտեղ սեփական ինքնության տանջալից փնտրտուքը միայն սրվում է։ Այս կապակցությամբ Բաքվում հիշել են ղզլբաշներին, Նադիր շահին, որին, ի դեպ, թագադրել էին Ղարաբաղի հայ մելիքները, Շուշիում ռուսների օգնությամբ ծվարած Փանահին, որին օգտագործում էին հայկական մելիքական իշխանությունը քանդելու համար։

Ամեն ինչ խառնելով իրար, Բաքվում եզրակացրել են, որ «Ալիեւը դնում է նոր ինքնության ու որակապես նոր քաղաքական-էթնիկ ինտեգրման հիմքը, միավորելով երկու բեւեռները՝ Բաքուն ու Շուշին, եւ քաղաքական նոր կենտրոնը ձեւավորում է արեւելյան դարպասները դեպի մեր աչքի առաջ կառուցվող աշխարհակարգ»։ Այս համատեքստում Ալիեւի այցը Փանահի պալատ բնութագրվում է որպես պատմական ճեղքում։

Կարելի է անվերջ ծաղրել կամ «սխալ հանել» կիսագրագետ Ալիեւին, միեւնույն ժամանակ նկատելի է որոշակի համենայնդեպս պետական քաղաքականության հայեցակարգ՝ աշխարհքաղաքական մասշտաբներին ներգծվելու ջանքերով։

Ալիեւի այսօրվա խնդիրները չունեցող, աշխարհին առաջին քաղաքակրթություներից մեկը պարգեւած, մի քանի կայսրություններ ստեղծած հայերը դեմ են առել «ամրոցի հայեցակարգին»։ Կառավարությունը քննարկում է «ռուսների հետ անվտանգության նոր համակարգը», այսինքն՝ բանակն ու տարածքը ռուսների ենթակայությանը հանձնելու հարցը, իսկ դրա ղեկավարը ստեղծում է անձնական գվարդիա՝ Ազգային անվտանգության ծառայություն ստեղծելու փոխարեն։ Մնում է կառավարության շենքի տանիքին նաեւ շտապ տարհանման ուղղաթիռի հարթակ կառուցվի։

Հաստատ տարօրինակ կհնչի ամրոցում պարփակված լսելիքին ու տեսողությանը, բայց նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն ամենամեծ հնարավորությունը ստացավ ազգային-պետական խնդիրները կարգավորելու եւ նոր աշխարհակարգում դերակատարություն ստանձնելու համար, այդ թվում կորուստները վերականգնելու լեգիտիմ հնարավորությամբ։ Նման շանսեր լինում են մեծ փոփոխությունների շրջանում, ինչպես օրինակ 1990-ականների սկզբին, երբ փլուզվեց Խորհրդային կայսրությունը։ Հիմա կայսրության վերջնական փլուզման փուլն է, որի հետ անէանալու են եռակողմ փաթեթն ու Ալիեւը։ Փաշինյանը քաղաքական կենսունակությամբ գերազանցում է երկուսին էլ: «Ամրոցի» կեղծ հայեցակարգից ինչ ելք ենք ունենալու, թե այդտեղ էլ հանգչելու ենք։

Սկզբնաղբյուր

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները