Միակ ելքը՝ Արցախի ճանաչումն է. ահա թե ինչը կփրկի Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը

Մանրամասներ

ա

Վաղարշակ Հարությունյանի Մոսկվա այցից հետո Արա Այվազյանը հրաժարական տվեց ԱԳ նախարարի պաշտոնից։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում երկու արտաքին քաղաքականություն է իրականացվում՝ մեկը Վաղարշակ Հարությունյանի գծով, որը հանգում է Հայաստանը Ռուսաստանի «պատասխանատվության գոտիների» մասնատելուն եւ Արցախյան խնդիրը փակելուն, իսկ մյուսը՝ ԱԳՆ գծով, որը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին գործընկերներին ու առաջ տանել արցախյան օրակարգը։

Եվրոպա այցով Փաշինյանը մտադի՞ր է պայմանավորվել Արցախի հարցի քննարկման շուրջ։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձեւեր են ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, սակայն, նշել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախը։

Հայաստանի գործող խորհրդարանն իր գոյության վերջին օրերին հնարավորություն ունի ուղղել սխալը եւ ճանաչել Արցախը, ինչը բախտորոշ, հիրավի ռազմավարական քայլ կլինի։ Դրա առիթը հակառակորդ կողմերի՝ Նոյեմբեր 9-ի հայտարարության դրույթների, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լկտի ոտնահարումն է:

ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չի վերսկսել աշխատանքը, քանի որ Ռուսաստանը Բաքվի հետ միասին տորպեդահարում է գործընթացը, իսկ Հայաստանը պատրաստակամ է հանդուրժել Եռակողմի խախտումները։ Իրավական անորոշությունը պատճառ է, որպեսզի միջազգային կազմակերպությունները չկարողանան այցելել Արցախ ու մոնիտորինգ իրականացնել։ Նույն խնդրին են բախվելու Փաշինյանի «հրավիրած» արեւմտյան դիտորդները: Ավելացնենք, որ մինչ օրս նաեւ Բաքուն չի արձագանքել Փաշինյանի առաջարկին, որով Ռուսաստանն, առնվազն խոսքով, առանձնացվում է ՄԽ համանախագահներից։

Հայաստանի Հանրապետությանը կործանարար հետեւանքներ ավետող իրավիճակը կարող է փոխվել լեգիտիմ միակ քայլով՝ Արցախի ճանաչմամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում