Վլադիմիր Վարդանյան ուսապարկին տկլորացրած պետք է հանձնել սյունեցուն

Իրավիճակ

ա

«Իրավունքի» զրուցակիցը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն է:

– Տիկի՛ն Ադիբեկյան, թշնամին, բառի ամենաուղիղ իմաստով, Հայաստան է հասել եւ ինչ ցանկանում, անում է: Թշնամին 3,5 կմ առաջ է եկել, ապա 2 կմ նահանջել: Օրվա իշխանություններին կարծես թե այս ամենն ուղղակի հիացրել է: Նրանք հրճվում են եւ այս ամենը ներկայացնում որպես ձեռքբերում: Ի վերջո, որպես ադրբեջանագետ, կասե՞ք, թե իրականում այս ամենն ինչ է նշանակում եւ վերջապես ի՞նչ վտանգներով է հղի:

– Դուք արդեն ամեն ինչ ճիշտ նկարագրեցիք: Թշնամին դեռ շարունակելու է իր գրոհը: Առերեսվելով բացարձակ ոչ մի տեսակի դիմադրության, նրանք իրենց դիրքերն առավել բարելավվելու են, աճեցնելով նվաճումների ծավալը: Իրենց պարագայում դա նորմալ է: Իսկ ինչ վերաբերում է օրվա իշխանության հրճվանքին, ապա ասեմ, որ այդ ամենն ինձ համար եւս հանելուկ է, առավել եւս, որ թշնամու առաջխաղացումը ներկայացվում է որպես ձեռքբերում: Առհասարակ, ի՞նչ կարծիք կարող է ունենալ տգետ մի անձ, ով պատերազմ է պարտվել, դավաճանելով իր հայրենիքն ու հայրենակիցներին:

– Ի՞նչ անել թշնամու ախորժակը զսպելու համար:

– Առաջին հերթին քայլած փաշինյանները պետք է օր առաջ թողնեն իշխանությունը: Երկրորդ հերթին. պետք է խստիվ պատժվեն բոլոր նրանք, ովքեր աջակցել են եւ իրենց մասնակցությունն են ունեցել դավաճանական այս փաթեթին: Մենք պետք է շատ կոշտ ռազմական դիմադրություն ցույց տանք թշնամի Ադրբեջանին: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ եթե թշնամին կոշտ դիմադրության առերեսվի, ապա միանշանակ կնահանջի: Ալիեւը Փաշաեւից պակաս վախկոտը չէ, պարզապես վեր-վեր է թռնում Թուրքիայով:

– Այսօրվա դրությամբ հայկական բանակը կարո՞ղ է թշնամուն կոշտ դիմադրություն ցույց տալ:

– ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ժամեր առաջ նշեց, որ հայկական բանակը վերականգնել է սպառազինությունը: Այսինքն` մենք կրկին ունենք մարտունակ բանակ: Դե խնդրեմ: Մարտունակ բանակը պարտավոր է պաշտպանել Հայաստանի բոլոր սահմանները, չհաշված դավաճանված Արցախը եւս մեր աջակցության կարիքն ունի:

– Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ իր սպառազինությունը լիովին վերականգնվել է: Իսկ հայկական կողմն ինչո՞ւ չի վերականգնում իր սպառազինությունը:

– Այնքան էլ վստահ չեմ, որ Ադրբեջանը վերականգնել է իր սպառազինությունը, որովհետեւ Ադրբեջանը եւս ֆինանսական խնդիրներ ունի: Իմ կարծիքով` թշնամու այս հայտարարություններն ունեն միմիայն քարոզչական նպատակներ: Ինչ վերաբերում է հայկական բանակին, ապա նորից եմ կրկնում` ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ մեր բանակը վերականգնվել է: Սա նշանակում է, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Ըստ Արմեն Գրիգորյանի` մենք պատրաստ ենք դիմադրել թշնամուն:

– Ձեր կարծիքով` Հայաստանին այս պահին սպառնո՞ւմ է վտանգ, եթե այո, ապա ի՞նչ եք կարծում` պատերազմ ե՞րբ տեղի կունենա:

– Հստակ կանխատեսել չեմ կարող: Պատերազմը լուրջ գործընթաց է, որին պետք է հաջորդեն մի շարք հանգամանքներ: Լուրջ նախադրյալներ չեմ տեսնում, բայց պատերազմ լինելու է, սրանք կարող են մինչեւ Դավթաշենի կամուրջ հանձնել թշնամուն, հույս ունենալով, որ կապրեն խաղաղության մեջ, բայց մեկ է. պատերազմը գալու է:

– Փաշինյանի ուսապարկերից մեկը` Վլադիմիր Վարդանյանը, Հանրային հեռուստաընկերության "Հանրային քննարկում" հաղորդման ժամանակ նշեց, որ մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ: Սրան ի՞նչ գնահատական կտաք:

– Էդ մարդուն պետք է տկլորացնեն եւ հանձնեն շուռնուխցիներին ու ասեն` կերեք: Էս մարդը Սյունիքը տափաստան է համարում, եւ սյունեցին իր համար հայ ժողովուրդ չէ: Կամ կարող ենք նրան նվիրել ներքինխնձորեսկցիներին կամ սիսիանցիներին: