ՀԱՊԿ-ը տագնապով է հետևում Հայաստանի Սյունիքի մարզում իրադարձությունների զարգացմանը. Ստանիսլավ Զաս

Մանրամասներ

ա

ՀԱՊԿ-ը տագնապով է հետևում Հայաստանի Սյունիքի մարզում իրադարձությունների զարգացմանը, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Ստանիսլավ Զասի խոսքով՝ Հայաստանի սահմանային իրավիճակը Դուշանբեում քննարկվել է կառույցի անդամ երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում:

Զասը հավելել է, որ ՀԱՊԿ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև զորամիավորումների մի մասի հետքաշման պայմանավորվածությունը:

Բացի այդ, նշվել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումն այլընտրանք չունի: