Հարուստների համար հարկերը կբարձրանան գրեթե երկու անգամ. Նոր որոշում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է գրեթե երկու անգամ բարձրացնել հարուստների համար հարկերը՝  մինչեւ 39,6 տոկոս, որպեսզի ծածկի սոցիալական ծախսերի մեծ մասը՝ ուղղված անհավասարության վերացմանը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ներդրումային եկամտի համար 3,8 տոկոսի չափով հարկը, որը ֆինանսավորում է Obamacare-ը, կպահպանվի, ինչը կհանգեցնի ֆինանսական ակտիվների եկամտաբերության հարկի տոկոսադրույքների աճի:

Այլ միջոցները, որոնք ԱՄՆ վարչակազմը քննարկել  է վերջին շաբաթներին, ներառում են հարուստների համար ժառանգության հարկի բարձրացում: Բայդենը զգուշացրել է, որ նրանք, ովքեր ավելի քան 400 000 դոլար են վստակում, կարող են ավելի բարձր հարկերի հույս ունենալ:

Սպիտակ տունն արդեն կորպորատիվ հարկերի ավելացման ծրագիր է ներկայացրել: