Գլուխը պատին է տվել. Քաջարանի քաղաքապետը՝ իմքայլական պատգամավորի մասին. Yerkir.am

Իրավիճակ

ա

Yerkir.am-ի հետ զրույցում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի աղմկահարույց հայտարարությանը:

- Պարո՛ն Փարամազյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը ծնունդով Սյունիքի մարզից է, օրերս հայտարարություն էր արել, որով փորձել էր ժխտել Սյունիքի համայնքապետերի՝ ջոկատներ կազմելու և պատերազմին մասնակցելու իրողությունը: Այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Հոկտեմբերի 17-ին կապիտուլյանտը եկավ Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ՝ Գորիսի քաղաքապետարան՝ Առուշենց մոտ, և կոչ արեց համայնքապետերին, կոչ արեց բոլորին, որ՝ հարգելի՛ համայնքապետեր, քաղաքապետեր, անցե՛ք Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Այդտեղ էր նաև Արմեն Խաչատրյանը: Ներկա էր նաև էսօրվա մարզպետը՝ Մելոն (Մելիքսեթ Պողոսյան – խմբ.), եթե չեմ սխալվում՝ կորպուսի հրամանատարն էր, քաղաքապետերը ևն: Դրանք, իրենց ապրածով, երախտամոռ են: Հոկտեմբերի 20-23-ը Զանգելանում մեր ջոկատով ընկել էինք շրջափակման մեջ, 32 հոգով՝ 350 հոգու դեմ, ընդ որում՝ նրանց մեջ էին պակիստանցիներ, վարձկաններ, թուրքական հատուկ նշանակության ջոկատը:

Հիշո՞ւմ եք էջմիածինցի քիմիկներին, 64 հոգով որ եկել էին Զանգելան, որ կեսը գերի ընկավ, կեսին չեն էլ գտել, մի մասը զոռով դուրս եկավ, այ էդ ժամանակ էր: Մենք երեք օր էնտեղ պահել ենք, ընկել ենք շրջափակման մեջ, 2 զոհ, 6 վիրավոր ենք տվել, նրանց մի կերպ հանել ենք, դա դեռ քիչ էր, հլա դեռ Զանգելանից դեպի Կապան գնացող ճանապարհն էլ մեր թիկունքում ականապատեցին, պայթեցրին ու թողեցին մեզ այնտեղ:

- Ովքե՞ր ականապատեցին:

- Ովքե՞ր՝ մերոնք:

- Դիտավորյա՞լ արվեց դա:

- Նայեք՝ թուրքերը որ եկան ու շրջապատեցին մեզ, պատկերացրու՝ մենք 32, իրենք՝ 350-400 հոգի, եկան ու շրջանցեցին մեր թիկունքը, մեզ համար անսպասելի դուրս եկան մեր դեմ, սկսվեց բլիժնիյ բոյ (մերձամարտ - խմբ.)՝  նռնակներով և այլն:

- Ո՞ր օրը դա տեղի ունեցավ:

- Հոկտեմբերի 23-ի դեպքն եմ ասում ձեզ․ ամսի 20-ին գնացել ենք, 23-ին դա տեղի է ունեցել: Դրանից հետո, երբ մենք տվեցինք 2 զոհ, 6 վիրավոր, մի կերպ դուրս հանեցինք, ի դեպ, ահագին էլ թուրքերից կոտորվեցին, էնպես չէր, որ մենակ մենք կորուստ ունեցանք, մենք դուրս եկանք Զանգելանից դեպի Կապան ճանապարհ: Էսօրվա իշխանությունների մոտ էնքան մեծ էր խուճապը, որ իմացան, թե էս ա՝ թուրքը գալու է՝ մտնի Կապան, բռնեցին ականապատեցին ու պայթեցրին էդ ճանապարհը: Հիմա չգիտեմ՝ միտումնավոր էր, թե՝ ոչ, երևի պանիկայի մեջ էին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում