Բա որ Վազգեն Մանուկյանը իշխանությունը բռնի տապալի ու ինձ փողոց շպրտի, ես էլ ե՞մ իրենց նման դառնալու. Աղազարյան. VIDEO

Մանրամասներ

ա

Այո, կիրառվել է վարչական ռեսուրս, ԳՇ-ի գեներալները, որոնք ստորագրել էին այդ հայտարարությունը, հրահանգեցին իրենց ընտանիքներին, հարազատներին, որ գան մասնակցեն Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Վարչական ռեսուրս կիրառվեց, որ միջին օղակի այն բոլոր չինովնիկները, որոնք երազում են, որ տապալվի այս իշխանությունը եւ գան հին ժամանակները: Այդ վարչական ռեսուրսի մասի՞ն է խոսքը: Թե՞ այն համայնքապետերը, որոնց կեսը բացահայտ, կեսը թաքուն պայքարում են իշխանությունների դեմ, էդ վարչական ռեսո՞ւրսը: Ինձ մի օրինակ բերեցին վարչական ռեսուրսի, երբ Թունամյանի համայնքապետը ասել է, թե ավտոբուսներով կտեղափոխեն: Ես էլ ասացի, որ դա դատապարտում եմ, որովհետեւ դա ինձ վնաս է: Որովհետեւ ես ուզում եմ հանրահավաքի վայրում նայել ժողովրդի աչքերին ու երբ ես նայում էի ժողովրդի աչքերին, ես տեսնում էի, որ ես իրենցից մեկն եմ: Որ եթե վաղը Վազգեն Մանուկյանը իշխանությունը բռնի տապալի ու ինձ փողոց շպրտի, ես դառնալու եմ իրենց նման: Ես ուզում եմ, որ ժողովուրդն այդպիսին լինի, սարքած ժողովուրդն ո՞ւմ է պետք»,-ասաց Աղազարյանը: