Եգիպտոսը հրապուրում է զբոսաշրջիկներին՝ զգալիորեն իջեցված գներով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Դեպի Եգիպտոս ուղեգրերի գները նվազել են, պատճառը հանգստյան տների ու առողջարանների համար էժանացված տրանսֆերներն են: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Եթե ավելի վաղ դրանց արժեքը կազմում էր 270 դոլար, ապա այժմ այն ընկել է մինչեւ 150՝ մեկ ուղղությամբ մեկից մինչեւ երեք մարդու համար ավտոմեքենայի դիմաց

ա

Տեղի է ունեցել Կահիրեից մինչև Կարմիր ծովի առողջարաններ վերգետնյա տրանսֆերների արժեքի նվազում:

Ճանապարհածախսի անկման հաշվին, Կահիրեով թռիչքի դեպքում, տուրփաթեթի արժեքը զբոսաշրջիկների համար զգալիորեն ավելի հրապուրիչ է դարձել:

Ընկերությունում նշել են, որ այն բանից հետո, երբ տրանոսֆերն էժանացել է, Եգիպտոսի պահանջարկը մեծացել է: