Ի՞նչ է առաջարկել Պուտինը. մանրամասներ

Լավրովը փոխանցել է, որ վերոնշյալ կենտրոնի ստեղծմանը մասնակցելու են ՌԴ շատ նախարարություններ ու կառույցներ

պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՀՀ ԱԳ Նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ»,-ասել է նա:

Լավրովը փոխանցել է, որ վերոնշյալ կենտրոնի ստեղծմանը մասնակցելու են ՌԴ շատ նախարարություններ ու կառույցներ: