Մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության մի շարք բաժանմունքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության մի շարք բաժանմունքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ անհանզանդության ակցիաներ են իրականացնում` փակելով մայրաքաղաքի մի շարք փողոցներ։

Նրանք տարբեր փողոցները փակելով հասել են Տիգրան Մեծ պողոտա։

«Ակցիայի մասնակից մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության մի շարք բաժանմունքներ, նրանց կոնկրետ գտնվելու տեղը չգիտեն։ Ինչպես արդեն հայտարարել ենք ՀՅԴ ԵՄ-ն սկսել է պայքար ՀՀ-ում իշխանությունը բռնի ուժով պահող, ՀՀ շահերի դեմ գործող Նիկոլ Փաշինյանի, ով այս օրերին կառչել է իր աթոռից և ամեն մեթոդ օգտագործում է իշխանության գոյությունը երկարաձգելու համար»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԵՄ ներկայացուցիչ Քրիստինա Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ այդքանով այսօրվա ակցիան համարում են ավարտված, իսկ հաջորդ գործողության մասին, որը ամենայն հավանականությամբ կլինի վաղը՝ լրացուցիչ կտեղեկացնեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում