Պետք է զենք վերցնել ու կռվել․ Փաշինյանը բոլորին կոչ արեց ձևավորել կամավորական ջոկատներ

Մանրամասները՝ տեսանյութում

Պետք է զենք վերցնել ու կռվել, նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին ու այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ երթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է պայքարենք անմնացորդ, անսասան մեր ժողովրդի իրավունքների համար՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա»,- ասաց նա։

Փաշինյանը ՀՀ բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին կոչ արեց ձևավորել կամավորական ջոկատներ, որոնք կիրականցնեն ժողովրդի իրավուքնի պաշտպանության գործն ու այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ։