Անգելա Մերկելը՝ Հնդկաստանում օրհներգը կրկին նստած է լսել

Հունիսից ի վեր Մերկելը սաստիկ դողի մի քանի հրապարակային նոպաներ է ունեցել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում: Վերջինս հակառակ արարողակարգի երկու երկրների ազգային օրհներգերը լսել է նստած: 

Նշենք, որ վերջին ամիսներին Գերմանիա օտարերկրյա պետությունների ղեկավարների մի քանի այցերի ընթացքում կանցլերը՝ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ, պետական օրհներգը լսել է աթոռին նստած:  Հունիսից ի վեր Մերկելը սաստիկ դողի մի քանի հրապարակային նոպաներ է ունեցել, սակայն պաշտոնական տեղեկությունների համաձայն կանցլերն իրեն լավ է զգում: