Ահազանգից հետո «Հայաթ Փլեյս» հյուրանոցից իրականացվել է մարդկանց տարհանում

Ժամը 12:21-ի դրությամբ կինոլոգիական խումբը եւ ոստիկաններն իրականացնում են տարածքի հետախուզում

«Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգից հետո հյուրանոցից իրականացվել է մարդկանց տարհանում: Ժամը 12:21-ի դրությամբ կինոլոգիական խումբը եւ ոստիկաններն իրականացնում են տարածքի հետախուզում:

Ավելի վաղ ՝ live24.am-ը հայտնել էր, որ ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: