Հայաստան աշխարհի բնության հրաշք. ծիրանի կորիզի բուժիչ հատկությունները

Նրանց ապացույցները համոզիչ էին ու մինչ օրս էլ հավանության են արժանանում

Ծիրանի երկիր Հայաստանում նույնիսկ երեխաները գիտեն, թե որքան համեղ և օգտակար է «հայկական խնձոր» անվանում ստացած այս հրաշալի միրգը: Գիտական աշխարհում գործածվում է ծիրանի լատինական անվանումը՝ prunus armeniaca: Կասկած չի մնում ծիրանի հայկական «ծագման» հետ կապված:

Տարածված է մեծերի այն խոսքը, թե «ծիրանը կարելի է ուտել միայն հավասար քանակությամբ կորիզների հետ, որպեսզի խուսափել փորլուծությունից»: Եվ սա ծիրանի կորիզի միակ օգտակար հատկությունը չէ:

«Աշխարհն առանց քաղցկեղի» գրքի հեղինակ Գրիֆինը գիտականորեն բացատրում է B17 վիտամինի գործողությունները, որն իր մեջ պարունակում է ծիրանի կորիզը: Եվ հարց  է տալիս՝ ինչու՞ ավանդական բժշկության մեջ այն չի կիրառվում հիվանդության դեմ պայքարում, չէ՞ որ B17-ի հայտնաբերումից հետո հիվանդանոցներում մի շարք մարդիկ են բուժվել, նախքան դեղագործական կազմակերպությունները արգելեցին այն, հաղորդում է ՌԲԿ-ն:

Գրիֆինը ենթադրում է, որ խնդիրը պայմանավորված է ուռուցքաբանության շրջանում համաշխարհային վերնախավի վարած քաղաքականությամբ: Չէ՞ որ աշխարհում քաղցկեղի բուժման ու հետազոտման համար քիմիական միջոցների արտադրության վրա միլիարդներ են ծախսվում:

Այսօր արդեն ծիրանի կորիզի զարմանալի հատկություններն ու առողջարարությունը բացահայտող բազմաթիվ ուսումնասիրություններ կան: Սակայն փորձենք պարզել՝ կան արդյո՞ք հակացուցումներ ծիրանի կորիզի օգտագործման հետ կապված։

Ծիրանի կորիզներին դառը համ է հաղորդում ամիգդալինի հիդրոլիզի արդյունք հանդիսացող կապտաթթուն՝ ցիանակալիումի «ազգակիցը»: Կապտաթթու. անվանումից սարսափել պետք չէ: Սակայն դա չի նշանակում, որ կորիզը կարելի է ուտել մեծ քանակությամբ: Հասուն մարդու դեպքում լավագույն չափն՝ օրական 10 կորիզն է:

Ողջ աշխարհում B17 վիտամինի հանդեպ վերաբերմունքը խիստ հակասական է: Մի կողմն այն քաղցկեղային հիվանդությունների նախնական փուլի համար քիմիաթերապիայի գերազանց միջոց է համարում, իսկ մյուս կողմը, ինչպես, օրինակ` ԱՄՆ-ն ու մի քանի այլ երկրներ, B17-ով բուժումն (մեգավիտամինային թերապիա) արգելում է: Ինչո՞ւ:

Այս հարցին բացի Էդուարդ Գրիֆինից պատասխանել է նաև դոկտոր Էռնեստ Քրեբսը:

Նրանց ապացույցները համոզիչ էին ու մինչ օրս էլ հավանության են արժանանում: Նրանք դա բացատրել են այն հանգամանքով, որ ոչ մի դեղագործական ընկերության ձեռնտու չեն բուժման այլընտրանքային միջոցները: Չէ՞ որ դա նշանակում է հարված իրենց եկամտին: Պարզապես խոսվում է կապտաթթվի վտանգի մասին ու չի տեղեկացվում, որ խոսքն օրական նվազագույն չափաբաժնի կիրառման մասին է:

Ցավոք, բժշկությունը, ըստ մասնագետների, կողմնորոշված է ոչ թե հիվանդությունների կանխարգելմանը, այլ դրանց բուժմանը` հիվանդներից գումար «պոկելուն»: Ու եթե ինչ-որ տեղ հայտնվում է մի բան, որը խփում է դեղագործական ընկերությունների շահերին,ապա դրա մասին պարզապես լռում են կամ դիմադրում:

Ծիրանի կորիզները մասնավորապես օգտակար են՝ քաշի ավելացմանը, Իմունիտետի ամրապնդմանը, սրտի աշխատանքի կարգավորման համար, աղիների համար, տղամարդկանց առողջության համար,

Կարծիք կա, որ ցիանիդն ու բենզալդեհիդը բացասաբար են անդրադառնում  բացառապես քաղցկեղի բջիջների վրա՝ «շրջանցելով» առողջ բջիջները։

Աղբյուր` Փաստինֆո