50-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցնցել է իր հարսանյաց զգեստով

Հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու հաջորդ տարի, սակայն երգչուհին ապշեցրել է փեսային ՝ հայտնվելով «Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի նկարահանումներին շքեղ հարսանյաց զգեստով

Մարտին Ալեքս Ռոդրիգեսը ամուսնության առաջարկություն է արել Ջենիֆեր Լոպեսին, որը դերասանուհին ընդունել է և սկսել է պատրաստվել հարսանիքին:

Հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու հաջորդ տարի, սակայն երգչուհին ապշեցրել է փեսային ՝ հայտնվելով «Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի նկարահանումներին շքեղ հարսանյաց զգեստով:

50-ամյա դերասանուհին ցնցող տեսք ուներ. շքեղ հանդերձանքով` թիկնոցով և քարերով զարդարված քողով:

Ճիշտ է զգեստը տեսողականորեն մեծացնում էր երգչուհու առանց այն էլ լայն ուսերը, բայց այնուամենայնիվ, Ջենիֆերը 50 ամյա կնոջ տեսք չունի:

Ի դեպ, հարցազրույցներից մեկում, երգչուհին չի բացառել նաև, որ կարող է Ռոդրիգեսի հետ երեխա ունենան: