«Սա իրական սեր է». Daily Mail-ն անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի հարսանիքին և ֆոտոշարք ներկայացրել

Բեթին հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է

կղզի

կղզի

կղզի

Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքն է, որը տեղի է ունեցել Վենետիկում։ Զույգը պսակադրվել է Սուրբ Ղազար կղզում։

Daily Mail-ը հրապարակել է ֆուտբոլիստի հարսանեկան ֆոտոշարքը և գրել, որ սիրահարված զույգը ջրային տրանսպորտով՝ տաքսիով, ուղևորվել է հարսանյաց հանդեսի վայրը և բաց չի թողել հիշարժան օրը գեղեցիկ ֆոտոշարք ունենալու առիթը։

«Սա իրական սեր է, որը թևածում էր լողացող քաղաքում»,- գրում է պարբերականը և նշում, որ զույգի հարսանեկան ֆոտոշարքն իրականացրել է 3 լուսանկարիչ։

Պարբերականը նաև նշել է, որ Բեթին հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։ Վերջինս իր հարսանիքի օրվա համար ընտրել է փղոսկրի երանգի զգեստ՝ համադրելով փայլուն թագի և էքստրավագանտ վուալի հետ։