Մեկդարյա վաղեմության բացառիկ լուսանկար

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի լուսանկար, որտեղ ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանն է

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Մեկդարյա վաղեմության բացառիկ լուսանկար. Ավրորա Մարդիգանյանը (Արշալույս Մարտիկյան)՝ «Metro Goldwyn Mayer» ամերիկյան կինոընկերության արտադրած «Հոգիների աճուրդ» («Auction of Souls») գեղարվեստական ֆիլմի պրեմիերային, 1919 թվական, Նյու Յորք:
Ամերիկացի ռեժիսոր Օսկար Ափֆելի այդ ֆիլմը նկարահանել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հուշերի՝ «Հոշոտված Հայաստան» («Ravished Armenia») փաստավավերագրական գրքի հիման վրա: Ֆիլմում գլխավոր դերը խաղաց հենց ինքը՝ Ավրորան, այդպիսով դառնալով առաջին հայ կինոդերասանուհիներից մեկը: Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ավրորան վնասել էր ոտքը՝ այդ պատճառով է լուսանկարում նա ոտքին վիրակապ է կրում»: