Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացատեսակների շարքում. CNN

Նորապսակներին զարդ է լավաշն այստեղ

Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցանկում, համապատասխան հոդվածը լույս է տեսել ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականում:

Նկատենք, որ հոդվածում ներկայացված են աշխարհի 50 լավագույն հացի սորտերը: Այս ցուցակի մեջ երկրորդ տեղը գրավեց հայկական լավաշը:

«Երբ ձեր հայ սկեսուրը հարսանիքի ժամանակ՝ ձեռքին  հաց, մոտենում ձեզ, մի զարմացեք: Նորապսակներին  զարդ է  լավաշն այստեղ: Այն  խորհրդանշում է կյանքի առատությունն ու բարգավաճումը: Միգուցե դա է պատճառը, որ լավաշի  պատրաստելու գործընթացը պահանջում է նաև  հարազատների մասնակցություն»,- նշվում է հոդվածում։

Հեղինակը  նաև պատմում է, որ այս ավանդական հացը թխելիս մի խումբ կանայք հավաքվում են, պատրաստում խմորը, մանրակրկիտ տեղավորում այն  համապատասխան բարձի վրա, ամրացնում և  ուժեղ հարվածում  նախապես վառած  թոնրի  պատին, որտեղ բարձր ջերմաստիճանի տակ   թխվում է  լավաշը:

Հոդվածում հիշեցնում են, որ հացը այնպիսի կարևոր դեր է խաղում Հայաստանի մշակույթի մեջ, որ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:

Ըստ  CNN- ի ՝  50 լավագույն հացի տեսակների ցանկում  ներառված են  այնպիսի երկրներ, ինչպիսիք են Աֆղանստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Ավստրալիան, Բանգլադեշը, Կանադան, Չիլին, Չինաստանը, Եթովպիան և այլն: