Պետությանը 1,7 մլրդ դրամ վնաս պատճառելու մեջ կասկածվում են ֆինանսների նախարարության պաշտոնյաներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որպես կասկածյալներ՝ ներգրավված են Ֆինանսների նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ քրգործի՝ նրանք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության օրինական շահերին պատճառել են մոտ 1 մլրդ 700 մլն դրամի վնաս։