Հնդկաստանում 4 մարդ է զոհվել սելֆի անելու փորձի ժամանակ

Նորապսակներ Պրաբհուն եւ Նիվեդիտան սելֆի են արել ամբարտակի վրա և հարազատների հետ միասին հայտնվել ջրում

Հնդկաստանի Թամիլնադ նահանգում նորապսակներ Պրաբհուն եւ Նիվեդիտան սելֆի են արել իրենց հարազատների հետ: Արդյունքում 4 մարդ է զոհվել, հաղորդում է Times of India-ն:

Պրաբհուն եւ Նիվեդիտան, ինչպես նաեւ նրանց հարազատները՝ Կանիտան, Սնեհան, Ուվարանին եւ Սանտոշը, միասին սելֆի են արել ամբարտակի մոտ: Նրանցից 5-ն ընկել է ջուրը, բացի Պրաբհուից: Վերջինս նետվել է ջուրն ու փրկել Ուվարանիին, մյուսները զոհվել են:

Ավելի ուշ նրանց դիերը հայտնաբերվել են եւ ուղարկվել դիահերձման: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: