ԱՄՆ-ում տղամարդը սիրուհու նախկին ամուսնուն կվճարի խոշոր տուգանք «ընտանիքի քայքայման» պատճառով

Նշվում է, որ այս դատավճիռը կայացվել է նահանգի հին օրենքի համաձայն, ըստ որի՝ անձը, որը պաշտոնապես պատասխանատու է ընտանիքի քայքայման համար, ենթարկվում է պատասխանատվության

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն՝ կնոջ սիրեկանը, որի պատճառով կինը բաժանվել է ամուսնուց, խաբված ամուսնուն կվճարի 750 հազար դոլար «ընտանիքը քայքայելու» պատճառով, տեղեկացնում է Fox News-ը։

Նշվում է, որ այս դատավճիռը կայացվել է նահանգի հին օրենքի համաձայն, ըստ որի՝ անձը, որը պաշտոնապես պատասխանատու է ընտանիքի քայքայման համար, ենթարկվում է պատասխանատվության։

Կնոջ նախկին ամուսինը հայց է ներկայացրել նրա սիրեկանի դեմ նահանգում դեռեւս 18-րդ դարից գործող հոդվածով, երբ կինը համարվել է ամուսնու սեփականությունը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը,  Հյուսիսային Կարոլինան վեց նահանգներից մեկն է, որտեղ կարելի է հայց ներկայացնել նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում ամուսնության քայքայման համար։