Ադրբեջանցի զինծառայողը փորձել է հերոսանալ՝ դառնալով մահապարտ. Տարոն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փորձագետը նշեց նաև, որ տեղեկություն կա նաեւ այն մասին, որ զինծառայողը եղել է մարզված, ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ

Արցախի ՊԲ-ն երեկ հաղորդագրութուն տարածեց, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. «Ադրբեջանի ռազմական բլոգերներից մեկը գրեց մի բան, որն Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ չկար: Նա ասել է, որ զինծառայողը եկել էր հայկական դիրքերի ուղղությամբ, նռնակ նետել, փորձել հեռանալ, եւ սպանվել է: Փորձում էին հերոսացնել զինծառայողի արարքը: Տեղեկություն կա նաեւ այն մասին, որ զինծառայողը եղել է մարզված, ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ»,-այսօր լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.