Սխտորով և պանրով սենդվիչներ

Պարզ, արագ և շատ համեղ

Բաղադրիչներ

Հաց (Բագետ) – 1 հատ

Պանիր – 150 գ

Կարագ – 70 գ

Սխտոր – 1 ատամիկ

Մաղադանոս

Աղ

Պատրաստման եղանակը

1. Մանր կտրատված մաղադանոսը և ճզմած սխտորն ավելացնել փափկած կարագին, խառնել:

2. Պանիրը քերիչով անցկացնել:

3. Բագետը կտրատել, յուրաքանչյուր կտորի վրա կարագային զանգվածից տարածել և լցնել պանիրը:

4. Սենդվիչները դնել յուղաթղթով պատված տապակի վրա և 5-7 րոպե ուղարկել 200 աստիճան ջեռոցը:

5. Մատուցելուց առաջ կրկին պանիր շաղ տալ: